«Արտիստը՝ դպրոցին» ` Հրանտ Թադևոսյանի հետ
Schedule
Mon, 16 Mar, 2026 at 03:00 pm
UTC+04:00Location
Հայաստանի Նկարիչների Միություն | Yerevan, ER
Advertisement
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվեց «Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) վարպետության դաս-հանդիպումներ անցկացրեց Երևանի ենթակայության երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում:20 արվեստի դպրոցներում կայացած վարպետության դասընթացներին մասնակցեցին շուրջ 300 դպրոցականներ, որոնք 2 ամիս շարունակ անվանի արվեստագետի հսկողությամբ ստեղծեցին կերպարվեստի աշխատանքներ, որոնցից լավագույնները կներկայացվեն մարտի 16-ից 18-ը Հայաստանի նկարիչների միությունում կայանալիք ամփոփիչ ցուցահանդեսին:
Ընտրված շուրջ 250 աշխատանքները ընդգրկվել են հատուկ հրատարակված պատկերագրքում, որի շնորհանդեսը կկայանա մարտի 16-ին, ժ. 15:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում:
Մշակութային կրթության ոլորտի շահառուներին մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման, տաղանդավոր և օժտված երեխաների բացահայտման, նրանց հետագա մասնագիտական առաջխաղացման, ինչպես նաև արվեստի գործիչների և մշակութային կրթության հաստատությունների միջև նոր կապերի ձևավորման նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի հաջորդ շրջափուլը կկայանա 2026 թվականի գարնանը:
Advertisement
Where is it happening?
Հայաստանի Նկարիչների Միություն, Abovyan 16,Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.








